ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ապրիլին կգան տարածաշրջան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ապրիլին կգան տարածաշրջան
13.03.2014 | 18:48

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բարձր մակարդակով բանակցությունների անհրաժեշտության մասին. ասված է կազմակերպության կայքի հաղորդագրության մեջ: ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս ՈՒորլիքը (ԱՄՆ) փետրվարի 22-ից մարտի 11-ը Փարիզում և Մոսկվայում հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Համանախագահները շարունակել են աշխատել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ այն հարցերի վրա, որոնք առաջ են քաշվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ 2013-ի նոյեմբերին կայացած հանդիպման ընթացքում: Նախարարները վերահաստատել են իրենց ցանկությունը՝ մնացած հարցերը լուծելու և խաղաղ գործընթացն առաջ տանելու հարցում:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ընդգծել են համագործակցության շարունակման կարևորությունը: Նրանք պատրաստվում են տարածաշրջան այցելել հաջորդ ամիս:

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ